
Այս մասին հայտարարել է էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Օտտինգերը: Ինչպես հայտնել են Եվրոպա-Ադրբեջան միությունից, Օտտինգերն ընդգծել է, որ Եվրամիության և Ադրբեջանի միջև համագործակցությունը կառուցված է ամուր հիմքերի վրա և ծառայում է երկու կողմերի շահերին:
Նրա կարծիքով, Ադրբեջանի մասնակցությունը «Արևելյան գործընկերություն» ծրագրին պատմական փուլ է.
«Ստորագրելով «Հարավային միջանցք» հռչակագիրը, Ադրբեջանը հաստատեց իր կարևոր դերը էներգակիրների փոխադրման հարցում: Կասպից ծովի արևմտյան ափին տեղակայված ածխաջրածնային պաշարներով հարուստ այս երկիրը կարևոր բազա է հանդիսանում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման համար»:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին, Գյունտեր Օտտինգերը հայտարարել է.
«Եվրոպացիների խնդիրն է ավելի շատ աշխատել այդ ուղղությամբ: Պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնել Ադրբեջանի խնդիրներին, ով Եվրամիության անդամ երկրների կարևոր էներգետիկ գործընկերն է: Ի վերջո, ՄԱԿ-ի և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված բանաձևերում նշված է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասն է»:
Armenia.Az
Մեկնաբանություններ