
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը հաջորդ շաբաթ կժամանի Ադրբեջան:
Նախարարը Բաքվում մասնակցելու է Թուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի անդամ երկրների էկոնոմիկայի նախարարների երկրորդ հանդիպմանը, որը կկայանա օգոստոսի 13-ին, հայտնել է նախարարի խորհրդական Ջեվդեթ Քելեջին:
Մեկօրյա այցի ընթացքում Չաղլայանը մի շարք հանդիպումներ կանցկացնի, որոնց ժամանակ կքննարկվեն թուրքալեզու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման ուղիները:
Թուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի անդամ երկրների էկոնոմիկայի նախարարների առաջին հանդիպմանը տեղի էր ունեցել 2011 թվականի հոկտեմբերի 13-ին, Աստանայում, որին մասնակցել էին Ղազախստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի և Թուրքիայի էկոնոմիկայի նախարարները և փոխնախարարները:
Armenia.Az
Մեկնաբանություններ