
Դիտարկվում է Նաֆթալան քաղաքում (Ադրբեջանի արևմուտքում) օդանավակայանի կառուցման հարցը:
Այս մասին երեքշաբթի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության պաշտոնական կայքին տված հարցազրույցում հայտնել է ԱՀ քաղաքացիական ավիացիայի պետական ադմինիստրացիայի ղեկավար Արիֆ Մամեդովը:
«Հնարավոր է, որ հետագայում Նաֆթալանում օդանավակայան կառուցվի: Այս հարցը ներկայումս դիտարկվում է», - ասել է Մամեդովը:
Նրա խոսքով, ներկա դրությամբ Ադրբեջանում գործում է 6 օդանավակայան:
Armenia.Az
Մեկնաբանություններ