
SOCAR ընկերությունը (Ադրբեջանի Պետնավթընկերություն) 2012 թվականի հունվար-հունիսին արդյունահանել է 3 մլրդ 417,17 մլն խմ գազ, ինչը 3,3%-ով քիչ է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշից, հաղորդում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությանը:
Ընդհանուր առմամբ, 2012 թվականի հունվար-հունիսին Ադրբեջանում 13 մլրդ 197,94 մլն խորանարդ մետր բնական գազ է արդյունահանվել, որից 25,8%-ը բաժին է ընկնում SOCAR-ին:
Այս տարվա հունիսին Ադրբեջանի Պետնավթընկերության կողմից արդյունահանված գազի ծավալը կազմել է 557,9 մլն խմ: Ընդհանուր առմամբ, հունիսին հանրապետությունում 2 մլրդ 207,3 մլն խմ գազ է արդյունահանվել:
Armenia.Az
Մեկնաբանություններ