
Այսօրվա դրությամբ Ադրբեջանում 40 կազմակերպություններ ավելի քան 2 000 էլեկտրոնային հասցեներ են ստացել:
Այս մասին լրագրողներին ասել է կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Էլմիր Վելիզադեն:
«Ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց էլեկտրոնային ստորագրության տրամադրման հարցին, կապի նախարարությունը երկրի բոլոր փոստային բաժանմունքներում գրանցման կետեր է ստեղծել, որոնք կապված են գլխավոր գրասենյակի հետ», - հայտարարել է փոխնախարարը:
Նա նշել է, որ ցանկացած քաղաքացի, անձնական վկայականը ներկայացնելով՝ կարող է դիմել փոստային բաժանմունք և կարճ ժամանակում էլեկտրոնային ստորագրություն ստանալ:
Հիշեցնենք, որ էլեկտրոնային ստորագրության համակարգը Ադրբեջանում ներդրվել է 2011 թվականին:
Armenia.Az
Մեկնաբանություններ