
2012 թվականի 7 ամիսների ընթացքում Ադրբեջանի Պետնավթընկերությունը (SOCAR) արտահանել է 551,5 հազ. տոննա դիզելային վառելիք, ինչը 146,416 հազ. տոննայով քիչ է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից:
Այս մասին տեղեկացնում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով SOCAR-ի հաղորդագրությանը:
Հունվարին արտահանված դիզվառելիքի ծավալը կազմել է
101,351 հազար տոննա, փետրվարին՝ 62,791 հազ. տոննա, մարտին՝ 80,028 հազ. տոննա, ապրիլին՝ 82,222 հազ. տոննա, մայիսին՝ 55,016 հազ. տոննա, հունիսին՝ 75,214 հազ. տոննա, հուլիսին՝ 94,875 հազ. տոննա:
Նշենք, որ 2011 թվականի արդյունքներով SOCAR-ն արտահանել է 1,267 մլն տոննա դիզելային վառելիք, ինչը 2010 թվականի համապատասխան ցուցանիշի համեմատ քիչ է 266 հազ. տոննայով:
Հուլիսին դիզելային վառելիքի գինը համաշխարհային շուկայում կազմել է 881,57 դոլար:
Armenia.Az
Մեկնաբանություններ