
Ընթացիկ տարվա հունիսին Բաքվի մետրոպոլիտենից օգտվել է 15,5 մլն ուղևոր, ինչը 16,7%-ով քիչ է մայիսի ցուցանիշից:
Ինչպես տեղեկացրել են վիճակագրական պետական կոմիտեից, հունվար-հունիսին մետրոպոլիտենի ծառայություններից օգտվողների թիվը կազմել է 99,9 մլն, ինչը 9%-ով շատ է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշից:
Նշենք, որ Բաքվի մետրոպոլիտենը շահագործման է հանձնվել 1967 թվականին և ներկայումս ունի 23 կայարան և 1 դեպո:
Armenia.Az
Մեկնաբանություններ