
«Ադրբեջանական Ավիաուղիներ» ՓԲԸ-ն շարունակում է ընդլայնել իր ավիապարկը:
Ինչպես հայտնել են AZAL-ից, ընկերությունը ձեռք է բերել Boeing-767-300ER տիպի երկրորդ օդանավը: Այսպիսով, AZAL-ի օդանավերի թիվը հասել է 22-ի:
Ներկայումս AZAL-ն իր տրամադրության տակ ունի Airbus-320 տիպի 7, Boeing-757-200 տիպի 4, ATR-72 տիպի 4, Airbus-319 տիպի 3, ATR-42 տիպի 2 և Boeing-767-300ER տիպի 1 օդանավ:
Boeing-767-300ER օդանավն ունի 198 ուղևորատեղ՝ որից 22-ը բիզնես կարգի, իսկ 176-ը՝ էկոնոմ կարգի: Օդանավը կարող է հաղթահարել 14-15 հազ. կմ տարածություն:
Նշենք, որ «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը ծրագրում է 2014 թվականին գնել ևս 2 Boeing – 787 Dreamliner օդանավեր:
Armenia.Az
Մեկնաբանություններ