
Բուլղարիայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո մի շարք երկրներ թռիչքները դադարեցնելու մասին՝ Իսրայելի իշխանությունների որոշումն Ադրբեջանին չի վերաբերում:
Ինչպես հայտնել են Բաքվում Իսրայելի դեսպանատնից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանից դեպի Իսրայել չվերթներն իրականացվում են շաբաթական երկու անգամ, կառավարության որոշումն Ադրբեջանին չի վերաբերել:
Բաքու-Թել-Ավիվ ուղղությամբ չվերթն իրականացվում է շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և կիրակի: Ինքնաթիռը Բաքվից օդ է բարձրանում տեղական ժամանակով ժամը 09:35-ին:
Բուրգասում (Բուլղարիա) իսրայելցիների նկատմամբ իրականացված ահաբեկչությունից հետո Իսրայելը դադարեցրել է մի շարք երկրներ իր բոլոր թռիչքները՝ Թուրքիա, Բուլղարիա, Խորվաթիա, Սերբիա, Հունաստան, ՀԱՀ և Թաիլանդ, ավելի վաղ գրել էր “The Jewish Week”-ը:
Armenia.Az
Մեկնաբանություններ