
Ինչպես Armenia.Az-ին հայտնել են Ադրբեջանի Մաքսային պետական կոմիտեում, (ՄՊԿ) հաշվետու ժամանակահատվածում՝ բեռնային մաքսային հայտարարագրերով անցել է՝ 298 մլն 142,41 հազ. դոլարի 1 մլրդ 361 մլն 624,4 հազ. խմ գազ:
2011 թ. առաջին եռամսյակի համեմատ, գազի արտահանումը կրճատվել է (գումարային համարժեքով) 20,28%-ով: Այսպես, անցած տարվա 6 ամսում բեռնային մաքսային հայտարարագրերով պաշտոնական ձևակերպում է անցել՝ 373 մլն 987,66 հազ. դոլարի 2 մլրդ 082 մլն 133,4 հազ. խմ գազ:
2012 թ. հուլիսի 1-ի դրությամբ՝ հանրապետության արտահանման ընդհանուր ծավալում գազի մասնաբաժինը (12 մլրդ 711 մլն 506,66 հազ.) կազմել է 2,34%, 2011 թ. 2,61%-ի դիմաց:
Նշենք, որ ՄՊԿ-ի վիճակագրությունում՝ «Շահ-Դենիզ» գազակոնդեսային հանքավայրից միջազգային կապալառուներին գազի արտահանումը չի անցկացվում:
Armenia.Az
Մեկնաբանություններ