
Ադրբեջանի Պետնավթընկերությունը (SOCAR) հունվար-մայիսին արտադրել է 579.5 հազար տոննա բենզին:
Այս մասին Armenia.Az-ին հայտնել են SOCAR-ում:
Ընկերությունում նշել են, որ հինգ ամիսների ընթացքում արտադրվել է 496.1 հազար տոննա ավտոմոբիլային բենզին եւ 83.4 հազար տոննա անմիջական թորված բենզին:
Միեւնույն ժամանակ ավտոմոբիլային բենզինի արտադրությունն աճել է 1,7%-ով, իսկ անմիջական թորված բենզինի արտադրությունը կրճատվել է 21,4%-ով:
Նշենք, որ 2011 թ. ընթացքում՝ SOCAR-ն արտադրել է 1.514 մլն տոննա բենզին:
Ավտոմոբիլային բենզինի արտադրություը՝ 2010 թ. համեմատ, ավելացել է 47 հազար տոննայով, իսկ անմիջական թորված բենզինի արտադրությունը՝ 14.27 հազար տոննայով:
Armenia.Az
Մեկնաբանություններ