
2012 թվականի հունվար-մայիսին Ադրբեջանը 14,41 մլրդ դոլարի առևտրային գործարքներ է իրականացրել աշխարհի 133 երկրների հետ:
Ինչպես տեղեկացնում է Gün.Az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին, արտաքին ապրանքաշրջանառության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,54 տոկոսով:
Ադրբեջանի արտաքին ապրանքաշրջանառության հաշվեկշռի դրական սալդոն կազմել է 7,06 մլրդ դոլար:
2012 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում արտահանման ծավալը նախորդ տարվա համանուն ժամանակահատվածի համեմատ աճել է 1,43%-ով: Իսկ ներմուծման ծավալն աճել է 5,92%-ով:
Armenia.Az
Մեկնաբանություններ