
Ինչպես տեղեկացնում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով պետական վիճակագրական կոմիտեին, այս ժամանակահատվածում ոչ նավթային ոլորտում 8,8 տոկոս աճ է արձանագրվել, իսկ նավթային ոլորտում՝ 5,1 տոկոս անկում:
Արտադրության 77,5 տոկոսը բաժին է ընկել հանքարդյունահանման, 17,1 տոկոսը՝ վերամշակման, 4,9 տոկոսը, էլեկտրաէներգիայի, 0,5 տոկոսը՝ ջրամատակարարման ոլորտին:
Ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում երկրում արդյունահանվել է 18,5 մլն տոննա նավթ և 7,4 մլրդ խորանարդ մետր գազ:
Հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանում աճել է սննդամթերքի, տեքստիլի, ռեզինե և պլաստմասե արտադրանքի, շինանյութերի, մետաղյա արտադրանքի, էլեկտրաէներգիայի, կահույքի, էլեկտրոնային սարքավորումների, տրանսպորտային միջոցների և այլնի արտադրությունը:
Armenia.Az
Մեկնաբանություններ