
2013 թվականի վերջին կամ 2014 թվականի սկզբին շահագործման կհանձնվի մետրոյի նոր՝ «Ավտոկայարան» կոչվող կայարանը:
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Բաքվի մետրոպոլիտենի պետի տեղակալ Արիֆ Ռասուլովը:
Նրա խոսքով, նոր կայարանի շինարարությունն ընթանում է ժամանակացույցի համապատասխան:
Հիշեցնենք, որ «Ավտոկայարան» մետրոյի կայարանը տեղակայված կլինի Բաքվի միջազգային ավտոկայարանի մերձակայքում:
Armenia.Az
Մեկնաբանություններ