
2012 թ. հունվար-մայիսին Ադրբեջանի Հարկերի նախարարության գծով պետբյուջե մուծումները կազմել են 2 մլրդ 577 մլն 132,5 հազ. մանաթ:
Ինչպես հայտնում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով Հարկերի նախարարությանը, ընդհանուր մուծումներից 41,3%-ը կազմել է եկամտահարկը, 22,9%-ը՝ ԱԱՀ-ն, 11,9%-ը՝ ֆիզիկական անձանց եկամտահարկը, 6,9;%-ը՝ ակցիզները, 17%-ը՝ այլ հարկեր:
Նավթային հատվածից ստացված հարկերը կազմել են 1 մլրդ 354 մլն 256 հազ. մանաթ, ինչը 13,6%-ով ավել է՝ 2011 թ. համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշներից:
2012 թ. հունիսի 1-ի դրությամբ, հանրապետությունում հարկատուների թիվը կազմում է 447,349 հազար:
Ընթացիկ տարվա հունվար-մայիսին Հարկերի նախարարությունում ներկայացված հարկային հայտարարագրերի 91,8%- եղել է էլեկտրոնային փաստաթղթի ձևով:
Armenia.Az
Մեկնաբանություններ