
Ներկայումս Ադրբեջանի գազի հաստատված պաշարները կազմում են 2,55 տրիլիոն խորանարդ մետր, նավթայի պաշարները՝ 2 մլրդ տոննա:
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը՝ այդ մասին Բաքվում անցկացվող «Խորքային ածխաջրածնի ներուժը. ապագայի էներգետիկ պաշարներ՝ իրականություն և կանխատեսումներ» թեմայով միջազգային կոնֆերանսին հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության առաջին փոխնախագահ Խոշբախտ Յուսիֆզադեն:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի կանխատեսվող պաշարները կազմում են 3,45 տրլն խորանարդ մետր գազ և 2 մլրդ տոննա նավթ։ Երկրի գազի և նավթի ընդհանուր պաշարները գնահատվում են 10 մլրդ տոննա պայմանական վառելիք:
Խ. Յուսիֆզադեն նշել է, որ 1996-2011 թվականներին արտասահմանյան ընկերությունների հետ համատեղ հորատվել է 34 հորատանցք, 159 հազ. մետր հորատման աշխատանքներ են կատարվել:
Armenia.Az
Մեկնաբանություններ