
Աբուլֆաս Գարաև
Այդ մասին ասել է Ադրբեջանի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Աբուլֆաս Գարաևը:
Նախարարն ասել է, որ «Եվրատեսիլին» մասնակցելու համար՝ Ադրբեջան ժամանող պատվիրակությունների ներկայացուցիչների ու անդամների թիվը կազմել է շուրջ 6-7 հազար մարդ. «Սովորաբար, 15 օրվա ընթացքում Ադրբեջան ժամանած հյուրերի թիվը չի գերազանցել 30-40 հազարը: Իսկ «Եվրատեսելի» նախաշեմին այդ թիվը գերազանցել էր 100 հազարը: Մենք կարող ենք դրանից եզրահանգել, որ զբոսաշրջային նպատակով Ադրբեջան ժամանողների թիվը գերազանցել է 50 հազարը: Այդ մարդիկ Ադրբեջան են ժամանել, որպեսզի դիտեն «Եվրատեսիլը», տեղում ապրեն այդ ուրախությունը, այսպիսով, աճել է մեր երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը: «Եվրատեսիլի» հաջող անցկացնելը կնպաստի՝ Ադրբեջան ժամանող զբոսաշրջիկների թվի աճին»:
Նախարարի խոսքերով, 57-րդ «Եվրատեսիլի» մրցույթի ժամանակ Ադրբեջան են ժամանել մեր երկրի հետ ուղիղ չվերթներ ու հարմար տրանսպորտ ունեցող երկրների քաղաքացիներ. «Իհարկե այս փաստը կարևոր դեր է խաղում: Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Միջին Ասիայի երկրներից ու Թուրքիայից ավելի շատ մարդ է ժամանել Ադրբեջան: Չնայած դրան, Եվրոպայի երկրներից և նույնիսկ ԱՄՆ-ից հատուկ խմբեր են ժամանել Ադրբեջան»:
Armenia.Az
Մեկնաբանություններ