«Ամեն մի մարզում սրընթաց զարգացում է ընթանում»

31 Մայիս 2012 06:35 GMT | 11:35 Local Time

Text size: bigger smaller
30352
Մայիսի 30-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ Նախչըվանի Ինքնավար Հանրապետություն կատարած այցի շրջանակներում եղել է Քենգերլիի մարզում:

Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով ԱՀ նախագահի պաշտոնական կայքին, շրջկենտրոնում պետության ղեկավարն այցելել է Հեյդար Ալիեւի հուշարձանին, որը կանգնեցված է համազգային առաջնորդի անունը կրող Մշակույթի եւ հանգստի այգում, եւ ծաղիկներ է դրել նրա պատվանդանին:

Այնուհետեւ Ադրբեջանի նախագահն այնտեղ հանդիպել է Քենգերլիի մարզի հասարակության ներկայացուցիչների հետ:

Ողջունելով Քենգերլիի մարզի հասարակության ներկայացուցիչներին՝ նախագահ Իլհամ Ալիեւն ասել է.

«Մենք ձեզ հետ նաեւ երկու տարի առաջէլ ենք հանդիպել: Երկու տարի առաջ մենք միասին եղել ենք մեծ առաջնորդի հուշարձանի բացմանը: Ես շատ ուրախ եմ, որ այս երկու տարիների ընթացքում Քենգերլիի մարզում մեծ աշխատանք է իրականացվել: Այստեղ ստեղծվել է հիրավի գեղեցիկ կենտրոն, կառուցվել են նոր վարչական շենքեր, այժմ կառուցվում են նաեւ մասնավոր տներ: Գեղեցիկ Մշակույթի տուն է կառուցվել: Այսինքն Քենգերլիի մարզի վարչական կենտրոնն արդեն ստեղծվել է եւ հասել է զգալի զարգացման: Դա ինձ շատ է ուրախացնում, քանի որ ամենուրեք՝ Նախչըվանի Ինքնավար Հանրապետության ամեն շրջանում, արագ զարգացում է ընթանում է եւ պետք է ընթանա:

Վերջին տարիներին ինքնավար հանրապետությունը մեծ եւ փառավոր ճանապարհ է անցել: Միայն այսօր ես մասնակցել եմ մի շարք միջոցառումների՝ ինչպես Նախչըվան քաղաքում, այնպես էլ՝  Քենգերլիի մարզում: Իսկ կեսօրից հետո մի շարք միջոցառումների կմասնակցեմ նաեւ Ջուլֆայի մարզում: Դրանք տարատեսակ միջոցառումներ են, որոնք ընդգրկում են բոլոր ոլորտները: Ամենուրեք, յուրաքանչյուր մարզում արագ զարգացում է ընթանում, հաջողությամբ իրականացվում են  հանրապետության առջեւ կանգնած բոլոր խնդիրները: Լուծվում են սոցիալ - տնտեսական զարգացման հարցերը, գործարար միջավայրը բարելավելու միջոցառումներ են ձեռնարկվում: Այս դինամիկան, այս զարգացումն իրենց արտացոլումն են գտել նաեւ ինքնավար հանրապետության տնտեսական ցուցանիշներում: Նախորդ տարվա տվյալներով՝ աճել է եւ արդյունաբերական, եւ գյուղատնտեսական արտադրությունը, եւ համախառն ներքին արդյունքը: Դա ինձ շատ է ուրախացնում: Նախչըվանը հատուկ տեղ ունի Ադրբեջանում: Դա  ինքնավար հանրապետություն է, հինավուրց ադրբեջանական հող: Քանի որ գործերն այստեղ լավ են ընթանում, դա մեծ ազդեցություն է ցույց տալիս եւ մեծ ներդրում է ունենում մեր ընդհանուր գործին:

Այսօր մենք հավաքվել ենք շքեղ Մշակույթի տան բացմանը: Մի քանի տարի առաջ մենք մասնակցում էինք Նախչըվանում Հեյդար Ալիեւի անվան մեծ մշակութային կենտրոնի բացմանը: Իսկ այժմ մասնակցում ենք Մշակույթի տան բացմանը Քենգերլիի մարզում: Սա խորհրդանշական մեծ իմաստ ունի, քանի որ մի քանի տարի առաջ Քենգերլիի մարզը, որպես վարչական տարածք, գոյություն չուներ:  Մի քանի տարի առաջ Վասիֆ Թալիբովը հանդես եկավ նման նախաձեռնությամբ: Ես աջակցեցի դրան՝ ոչ միայն թղթի վրա, այլ նաեւ գործնականորեն, եւ կարճ ժամանակ հետո մարզը ստեղծվեց: Ինչպես ես նշեցի, այսօր այն  արդեն ունի վարչական կենտրոն: Այդ կենտրոնը կաճի, եւ ես վստահ եմ, որ առաջիկա տարիներին Քենգերլիի մարզում ավելի հիանալի աշխատանքներ  կիրականացվեն: Սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ այս հրաշալի իրադարձության առթիվ:  Քենգերլիի մարզի եւ  Նախչըվանի Ինքնավար Հանրապետության ողջ բնակչությանը մաղթում եմ նորանոր հաջողություններ»,- նշել է ԱՀ նախագահը:

Armenia.Az

Bookmark:

Մեկնաբանություններ

Ամենաընթերցվող լուրերը

Տնտեսություն բաժնի այլ նյութերը

Խմբագրի ընտրանին

Find us on Facebook