
Ինչպես հայտնում է Armenia.Az-ը, այդ մասին Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը շաթաթ օրն ասել է՝ Ադրբեջանի Հանրապետության պետական բյուջեում փոփոխություններ կատարելու քննարկմանը նվիրված Միլլի Մեջլիսի տնտեսական քաղաքականության կոմիտեի նիստում:
«Բյուջեի եկամտային մասը կավելացվի 600 մլն մանաթով՝ մինչև 17,038 մլրդ մանաթ, ինչը 3,8%-ով գերազանցում է տարվա վերջի կանխագուշակումները, ինչպես նաև 1,337 մլրդ մանաթով կամ 8,5%-ով ավել է 2011 թ. բյուջեից: Դրա հետ մեկտեղ, երկրի ՀՆԱ-ում բյուջեի եկամտային մասի բաժինը կկազմի 36,5%-ով, ինչը ավել է 2011 բյուջեի կատարումից»,- ասել է Ս. Շարիֆովը:
Նրա խոսքերով, բյուջեի ծախսային մասը նույնպես կավելացվի 600 մլն մանաթով, մինչև 17,672 մլրդ մանաթով, ինչը 3,5%ավել է հաստատված ծախսերից:
Armenia.Az
Մեկնաբանություններ