
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, այսօր SOCAR և Soroof International ընկերությունները Բաքվում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Սաուդյան Արաբիայում երկարաժամկետ նախագծեր իրականացնելու մասին:
Ադրբեջանի Պետնավթընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաևի և արքայազն Բանդեր բին Աբդուլլահ բին Մուհամմեդ ալ Սաուդի կողմից ստորագրված փաստաթղթով նախատեսվում է համատեղ ձեռնարկություն ստեղծել Սաուդյան Արաբիայում:
«Սաուդյան Արաբիայի ընկերության խնդրանքով և պետության ցանկությամբ՝ SOCAR-ը հրավիրվել է նավթագազային նախագծեր իրականացնելու այդ երկրում»,-նշել է Ռովնագ Աբդուլլաևը:
Համատեղ ընկերության 75%-ը պատկանելու է Ադրբեջանի Պետնավթընկերությանը, իսկ 25% -ը՝ Soroof International-ին: Համատեղ ձեռնարկությունը զբաղվելու է նավթագազային հանքավայրերի հետախուզմամբ, արդյունահանմամբ և փոխադրմամբ: Համատեղ ձեռնարկությունը կսկսի գործել մի քանի ամսից:
Armenia.Az
Մեկնաբանություններ