
Հունվար-ապրիլին Ադրբեջանն արտահանել է 58,628 մլն դոլարի քիմիական արտադրանք:
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին, քիմիական արտադրանքի արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 146,05 %-ով:
Ադրբեջանի ընդհանուր արտահանման մեջ քիմիական արտադրանքի մասնաբաժինը կազմել է 0,7%:
Նախորդ տարվա հունվար-ապրիլին Ադրբեջանն արտահանել է 23,825 մլն դոլարի քիմիական արտադրանք:
Armenia.Az
Մեկնաբանություններ