
2012-ի հունվար-ապրիլին Ադրբեջան է ներկրվել 84 մլն 323,5 հազար դոլար արժողությամբ 11 276 մարդատար ավտոմեքենա, որոնց միջին արժեքը կազմել է 7, 478 հազար դոլար:
Ինչպես Armenia.Az-ին տեղեկացրել են Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեից (ՊՄԿ), 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ներկրված ավտոմեքենաների թիվն աճել է 4487-ով կամ 66%-ով:
Համեմատության համար նշենք, որ 2011 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում Ադրբեջան էր ներկրվել 63 մլն 214,75 հազար դոլար ընդհանուր արժողությամբ 6789 մարդատար ավտոմեքենա, որոնց միջին արժեքը կազմել է 9 311 դոլար:
Նշենք, որ 2011 թվականին ներկրվել էր 266 մլն 708,60 հազար դոլար ընդհանուր արժողությամբ 29 718 ավտոմեքենա, որոնց միջին արժեքը կազմել էր 8974 դոլար:
Armenia.Az
Մեկնաբանություններ