
2012 թվականի հունվար-մարտին «Շահդենիզ» ծովային գազակոնդենսատային հանքավայրից 2 մլրդ խմ բնական գազ է արդյունահանվել:
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, այս մասին ասված է BP-Azerbaijan ընկերության հաշվետվության մեջ:
Դիտարկվող ժամանակահատվածում հանքավայրից նաև 0,5 մլն տոննա (4,1 մլն բարել) կոնդենսատ է արդյունահանվել:
Ընթացիկ տարվա առաջին 3 ամիսներում հանքավայրից արդյունահանվել է օրական 22 մլն խմ երկնագույն վառելիք:
Նշենք, որ 2011 թվականի ընթացքում «Շահդենիզ» հանքավայրից 6,67 մլրդ խորանարդ մետր գազ է արդյունահանվել:
«Շահդենիզ» հանքավայրի մշակման նախագծի բաժնետերերն են՝ BP-ն (օպերատոր - 25,5%), Statoil-ը (25,5%), SOCAR-ը (10%), LUKOIL-ը (10%), NICO-ն (10%), Total-ը (10%) և TPAO-ն (9%):
Armenia.Az
Մեկնաբանություններ