
Հունվար-ապրիլին Ադրբեջանի Պետնավթընկերությունը (SOCAR) պետական բյուջե է փոխանցել 443,427 մլն մանաթ (564,156 մլն դոլար):
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով SOCAR-ի հաղորդագրությանը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մուծումների ծավալն աճել է 25,6%-ով, կամ 90,403 մլն մանաթով:
Ընթացիկ տարվա 4 ամիսներին SOCAR-ը ԱՀ սոցիալական պաշտպանության պետական հիմնադրամ փոխանցել է 51,416 մլն մանաթ, ինչը նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը գերազանցում է 23,9%-ով կամ 9,925 մլն մանաթով:
Նշենք, որ 2011 թվականի արդյունքներով պետական բյուջե կատարված մուծումները կազմել են 1,335 մլրդ մանաթ (1,698 մլրդ դոլար):
Բացի այդ, նախորդ տարի SOCAR-ը սոցիալական պաշտպանության պետական հիմնադրամ է փոխանցել 134,509 մլն մանաթ:
Armenia.Az
Մեկնաբանություններ