
Ինչպես հայտնում է Armenia.Az-ը, այդ մասին հայտարարել է՝ Ադրբեջանի Արդյունաբերության ու էներգետիկայի նախարարության բաժնի վարիչ Ռասիմ Մամեդովը: Նրա խոսքերով, նախագծի համաձայն, ձեռնարկության շինարարությունը կավարտվի 2 տարվա ընթացքում:
Ռ. Մամեդովը նշել է նաև, որ գործարանի տարածքում՝ նոր ձեռնարկության կարիքների համար հումքի արտադրության նպատակով կստեղծվի անասնաբուծական համալիր:
Ռ. Մամեդովը ընդգծել է, որ Ադրբեջանն ունի բարձր արդյունաբերական ներուժ, այդ թվում այլընտրանքային էներգիայի ներուժ: «Երկրում արդեն շահագործման են հանձնվել արևային պանելների, LED լամպերի արտադրության ձեռնարկություններ: Կարող եմ միայն ասել, որ եթե 1995 թ. Ադրբեջանում գործել է պլաստիկային զանգված արտադրող 9 ձեռնարկություն, ապա ներկայումս դրանց թիվը հասել է 90-ի: Եթե 1996 թ. արտադրվել է 9 մլն մանաթի արտադրանք, ապա ներկայումս այդ ցուցանիշը կազմում է 70 մլն մանաթ»:
Armenia.Az
Մեկնաբանություններ