
Ադրբեջանի Պետնավթընկերությունը (SOCAR) հրապարակել է՝ SOCAR Energy Georgia քույր ընկերության 2012 թ. I եռամսյակի գործունեության տվյալները:
Ինչպես հայտնում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով SOCAR-ի հաղորդագրությանը, հունվար-մարտին SOCAR Energy Georgia-ն 774 մլն խմ գազ է արտահանել Վրաստան:
Այդ ծավալից 172,52 մլն խմ-ն կազմում է առևտրային գներով իրացման համար նախատեսված գազը, իսկ 601,9 մլն խմ գազը՝ սոցիալական գներով իրացման համար:
Դրանից բացի, SOCAR Energy Georgia-ն Վրաստանի տարածքում իրացրել է 28,166 հազ. տոննա բենզին, 46,781 հազ. տոննա դիզելային վառելիք, 6,973 հազ. տոննա բիտում և 1,807 հազ. տոննա խտացված գազ (LPG):
Armenia.Az
Մեկնաբանություններ