Ադրբեջանի տրանսպորտային համակարգի աշխատողների ամսեկան միջին աշխատավարձը աճել է 11,1%-ով

08 Մայիս 2012 09:19 GMT | 14:19 Local Time

Text size: bigger smaller
29526
2012 թ. առաջին եռամսյակի արդյունքներով, Ադրբեջանի տրանսպորտային համակարգի ձեռնարկությունների վարձու աշխատողների թիվը կազմել է 65,7 հազ. մարդ:

Ինչպես հայտնում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի Պետական վիճակագրական կոմիտեի զեկույցին, աշխատողների ընդհանուր թվի 76,2%-ը զբաղված է պետական ձեռնարկություններում, 23,8%-ը՝ մասնավոր կառույցներում:

55%-ը աշխատում է ցամաքային ու խողովակաշարային տրանսպորտում, 15,2%-ը՝ ջրային, 85-ը՝ օդային տրանսպորտում, 21,8%-ը աշխատում է օժանդակ և լրացուցիչ տրանսպորտային ձեռնարկություններում:

2011 թ. առաջին եռամսյակի համեմատ, Ադրբեջանի տրանսպորտային համակարգի աշխատողների ամսեկան միջին աշխատավարձը աճել է 11,1%-ով՝ մինչև 469 մանաթ:

Օդային տրանսպորտի աշխատողները ստանում են միջին 963,2 մանաթ, ծովային տրանսպորտի աշախատողները՝ 643,1 մանաթ, ավտոմոբիլայինը՝ 418,6 մանաթ, երկաթուղայինները՝ 206 մանաթ:

Ծովային տրանսպորտի աշխատողների աշխատավարձի աճը կազմել է 20,2%, օդայինը՝ 8,7%:

Armenia.Az

Bookmark:

Մեկնաբանություններ

Ամենաընթերցվող լուրերը

Տնտեսություն բաժնի այլ նյութերը

Խմբագրի ընտրանին

Find us on Facebook