
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, այս մասին Դավոսում հայտարարել է SOCAR&Turcas ընկերությունների խմբի վարչության խորհրդի նախագահ Քենան Յավուզը:
«Սա ներդրումների ամենամեծ ծավալն է Թուրքիայի տնտեսության մասնավոր հատվածի ողջ պատմության ընթացքում: Իրականացվել են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում նախագծերը, հիմա շարունակվում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը: Օրակարգում է նաև TANAP նախագիծը», - ասել է Քենան Յավուզը:
Նրա խոսքով, TANAP նախագծի մեջ կատարված ներդրումները կարող են կազմել 6 մլրդ դոլար, իսկ Իզմիրում կառուցվող նոր նավթավերամշակման գործարանի շինարարության մեջ՝ 5 մլրդ դոլար: Ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 17 մլրդ դոլար:
Armenia.Az
Մեկնաբանություններ