
Այդ մասին, ինչպես հայտնում է Armenia.Az-ը, հայտարարել է Ադրբեջանում Հնդկաստանի դեսպան Դեբնատ Շոուն՝ Հնդկաստանի Ազգային Օրվա կապակցությամբ ընդունելությանը: Նրա խոսքերով, բիզնես-պատվիրակության այցի նպատակն է հանդիսանում՝ երկրների միջև տնտեսական համագործակցության ամրապնդումը:
Դ. Շոուն ասել է, որ այդ ժամանակահատվածում Հնդկաստանը կարողացել է իր տեղը գրավել աշխարհի գլոբալ ասպարեզում: Խոսելով Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների մասին, նա հայտարարել է, որ Բաքվում Հնդկաստանի դեսպանատան և Նյու-Դելիում Ադրբեջանի դեսպանատան բացումը ազդակ է հաղորդել՝ տնտեսական, քաղաքական, հումանիտար ոլորտներում համագործակցության աշխուժացմանը: Լրագրողների հետ զրույցի ժամանակ Դ. Շոուն նշել ե նաև, որ տարվա առաջին կեսին նախատեսված է Բաքվում՝ Ադրբեջան-Հնդկաստան միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը:
Նշենք, որ հանձնաժողովի առաջին նիստը կայացել է 2009 թ. Նյու-Դելիում:
Ադրբեջանական կողմից հանձնաժողովի համանախագահն է հանդիսանում՝ բնապահպանության ու բնական պաշարների նախարար Հուսեյգուլու Բագիրովը:
Armenia.Az
Մեկնաբանություններ