Իլհամ Ալիևը հանդիպել է ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատարի հետ

26 Հունվար 2012 12:18 GMT | 17:18 Local Time

Text size: bigger smaller
26736
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում հանդիպել է Եվրոպական Միության էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունտեր Օթինգերի հետ:

Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել՝ «Հարավային գազային միջանցք» նախագծի զարգացման ու հեռանկարների շուրջ:
 
Նշվել է, որ Եվրոպան ադրբեջանական գազի մեծ պահանջարկ ունի և ընդգծվել է՝ Ադրբեջանից Եվրոպա «երկնագույն վառելիքի» փոխադրման հարցի շուտափույթ լուծման կարևորությունը:

Հանդիպմանը նշվել է, որ նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի կողմից՝ 2011 թվականի հունվարին Բաքվում ստորագրված «Հարավային գազային միջանցքի մասին» համատեղ հռչակագիրը մեծ դեր ունի էներգետիկ ոլորտում կապերի զարգացման գործում: Բացի այդ, նշվել են Ադրբեջանի և Եվրամիության միջև 2011 թվականին էներգետիկ ոլորտում ձեռք բերված առաջընթացները:

Armenia.Az

Bookmark:

Մեկնաբանություններ

Ամենաընթերցվող լուրերը

Տնտեսություն բաժնի այլ նյութերը

Խմբագրի ընտրանին

Find us on Facebook