
2011 թ. Ադրբեջանում ցեմենտի արտադրությունը կազմել է 1,436 մլն տոննա:
Ինչպես հայտնում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով Վիճպետկոմին, 2010 թ. հետ համեմատ, արտադրանքի արտադրությունն աճել է 12,4%-ով:
Նշենք, որ 2010 թ. Ադրբեջանում ցեմենտի արտադրությունը կազմել է 1,278 մլն տոննա: 2009 թ. հետ համեմատ, արտադրանքի արտադրությունը կրճատվել է 0,6%-ով:
Ադրբեջանի ցեմենտի հիմնական արտադրողը հանդիսանում է Garadagh Cement, ԲԸ-ն, որի արտադրական կարողությունները հնարավորություն են տալիս՝ տարեկան արտադրել 1-1,4 մլն տոննա ցեմենտ (երկրի պահանջարկի 50%-ը):
Armenia.Az
Մեկնաբանություններ