Ադրբեջանն ԱՊՀ-ի տարածքում երկրորդն է աշխատանքային միգրանտների թվով

24 Հունվար 2012 11:52 GMT | 16:52 Local Time

Text size: bigger smaller
26571
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը հրապարակել է՝ «Global employment trends - 2012» անունը կրող ամենամյա զեկույցը՝ նվիրված աշխարհում գործազրկության խնդրին:

Ինչպես տեղեկացնում է Armenia.Az-ը՝ հղում անելով APA-ին, փաստաթղթում նշվում է, որ  աշխարհում սոցիալական կայունության և տնտեսական աճի ապահովման համար՝ շուրջ 600 միլիոն աշխատատեղ ստեղծելու լուրջ անհրաժեշտություն է զգացվում:

Զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը ԱՊՀ տարածքում Ռուսաստանից հետո աշխատանքային միգրանտների թվով երկրորդն է: Ադրբեջանից Ռուսաստան մեկնած աշխատանքային միգրանտների թիվը կազմում է այդ երկրում ողջ աշխատանքային միգրանտների 8.7 տոկոսը: Իսկ սա ամենացածր ցուցանիշներից մեկն է: Ռուսաստանում Հայաստանից եկած աշխատանքային միգրանտների թիվը կազմում է 13.7%, Ուզբեկստանից՝ 16,3%, Ուկրաինայից` 17.6%:

Փաստատթղթում նաև նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը (ինչպես նաև Ռուսաստանը և Ղազախստանը) վերջին տարիներին մեծ ջանքեր են գործադրել՝ նոր աշխատատեղեր ստեղծելու և համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ:

Armenia.Az

Bookmark:

Մեկնաբանություններ

Ամենաընթերցվող լուրերը

Տնտեսություն բաժնի այլ նյութերը

Խմբագրի ընտրանին

Find us on Facebook