2011 թվականին Ադրբեջանի արժեթղթերի շուկան աճել է 3.8 անգամ

23 Հունվար 2012 14:49 GMT | 19:49 Local Time

Text size: bigger smaller
26553
Ադրբեջանի արժեթղթերի պետական կոմիտեն արձանագրում է երկրի արժեթղթերի շուկայի աճ:

Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով պետական կոմիտեի զեկույցին, 2011 թվականին արժեթղթերի շուկան 2010 թվականի համեմատ աճել է 3.8 անգամ՝ մինչև 8 մլրդ 862 մլն մանաթի:

Ընդ որում, արժեթղթերով իրականացված գործարքների քանակն ավելացել է 23%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում՝ պետական արժեթղթերի շուկայի շրջանառությունը կազմել է 6 միլիարդ 717 միլիոն մանաթ, ինչը 4.4 անգամ գերազանցում է 2010 թվականի ցուցանիշը: Պետական արժեթղթերով իրականացված գործարքների քանակն ավելացել է 1.6 անգամ:

Պետական արժեթղթերի շուկայի զգալի մասն առաջվա պես զբաղեցնում են ռեպո գործարքները (86%): Ընդ որում, 2011 թվականի ընթացքում ռեպո գործարքների թիվն աճել է 86%-ով, ծավալը` 6.9 անգամ՝ հասնելով 5 միլիարդ 781 միլիոն մանաթի:

Իր հերթին, կորպորատիվ արժեթղթերի շուկայի շրջանառությունը կազմել է 2 միլիարդ 144 միլիոն մանաթ (2,7 անգամ աճ), շուկայում գործարքների թիվն ավելացել է 13%-ով:

Շրջանառության 48%-ը ձեւավորվել է բաժնետոմսերի, 52%-ը՝ կորպորատիվ պարտատոմսերի հաշվին:

Ընդ որում, կորպորատիվ արժեթղթերի առաջնային շուկայի գործարքների թիվն աճել է երեք անգամ և կազմել է 1 միլիարդ 567 միլիոն մանաթ:

Armenia.Az

Bookmark:

Մեկնաբանություններ

Ամենաընթերցվող լուրերը

Տնտեսություն բաժնի այլ նյութերը

Խմբագրի ընտրանին

Find us on Facebook