Բջջային կապի օպերատորների ներդրումները 2011-ին գերազանցել են 240 մլն մանաթը

21 Հունվար 2012 08:12 GMT | 13:12 Local Time

Text size: bigger smaller
26466
2011 թվականին տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) հատվածում ներդրվել է 415 մլն մանաթ:

Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, այս մասին՝ 2011 թվականի արդյունքներին նվիրված նիստին, հայտարարել է Ադրբեջանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ապարատի ղեկավար Վիդադի Զեյնալովը:

Նրա խոսքով, 2010 թվականի համեմատ ՏՀՏ հատվածի ներդրումներն աճել են 2 անգամ, և երկրի տնտեսության մեջ արված ներդրումների ընդհանուր ծավալում կազմել են 3.2%:

«ՏՀՏ ոլորտում կատարված ընդհանուր ներդրումներից 246,4 մլն մանաթը բաժիմ է ընկնում բջջային կապի օպերատորներին, իսկ 144,5 մլն մանաթը՝ նախարարության կազմի մեջ մտնող կառույցներին, արտադրական միավորումներին և ձեռնարկություններին», - ասել է Վ. Զեյնալովը:

Armenia.Az

Bookmark:

Մեկնաբանություններ

Ամենաընթերցվող լուրերը

Տնտեսություն բաժնի այլ նյութերը

Խմբագրի ընտրանին

Find us on Facebook