
Նախատեսվում է, որ պայմանագիրը կստորագրվի hունվարի 26-27-ը Դավոսում` Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ:
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, այդ մասին լրագրողներին հաղորդել է՝ Ուկրաինայի էներգետիկայի և ածխային արդյունաբերության փոխնախարար Վլադիմիր Մակուխան:
Նրա խոսքերով, Նախարարների Խորհուրդը համապատասխան կարգադրությունն ընդունել է չորեքշաբի կայացած նիստի ժամանակ՝ լիազորելով էներգետիկայի և ածխային արդյունաբերության նախարար Յուրի Բոյկոյին՝ ստորագրել այդ պայմանագիրը:
Պայմանագիրը նախատեսում է համագործակցության մեխանիզմ՝ այդ նախագծի իրականացման ժամանակ: Ներկա շրջանում մշակվում է նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը, և առայժմ, վաղ է խոսել որևէ թվերի կամ ժամկետների մասին:
Armenia.Az
Մեկնաբանություններ