
Ղրղզստանի վարչապետ Օմուրբեկ Բաբանովի և SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաևի միջև կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է նավթավերամշակման գործարանի (ՆՎԳ) կառուցման հնարավորությունը:
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը՝ վկայակոչելով K-News-ին, ադրբեջանական կողմը շահագրգռվածություն է հայտնել տվյալ նախագծի իրականացման գործում:
Ռ. Աբդուլլաևը հայտնել է, որ տվյալ հարցը ուսումնասիրելու համար մոտ ժամանակներում Ադրբեջանից Ղրղզստան կժամանի հատուկ խումբ:
Իր հերթին, Ղրղզստանի կառավարությունը բազմակողմանի աջակցություն կցուցաբերի ադրբեջանցի ներդրողներին:
«Մենք Ադրբեջանից ներդրումներ ենք սպասում ոչ միայն նավթային, այլև հեռանկարային այլ ոլորտներում», - նշել է Օ. Բաբանովը:
Armenia.Az
Մեկնաբանություններ