Ադրբեջանցի և հայ երաժիշտները ելույթ կունենան համատեղ համերգով

08 Օգոստոս 2012 13:26 GMT | 18:26 Local Time

Text size: bigger smaller
31882
Ըստ հայկական մամուլի, ադրբեջանցի և հայ երաժիշտները Ալանդյան կղզիներում ելույթ կունենան համատեղ համերգով:

Ինչպես տեղեկացնում է APA-ն, «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Ալանդյան կղզիներում 13 երիտասարդ երաժիշտներ՝ Հայաստանից, Ադրբեջանից և Ալանդյան կղզիներից՝ մեկ շաբաթ միասին կփոխանակեն երաժշտական փորձը, կանցկացվեն դասընթացներ և քննարկումներ:

Միջոցառումը կազմակերպվելու է Ալանդյան կղզիների խաղաղության ինստիտուտի հոբելյանական ծրագրի շրջանակներում, որի առաքելությունը վերջին 20 տարիների ընթացքում խաղաղության տարածումն ու հաստատումն է:

Թերթը պնդում է, որ ադրբեջանական կողմից այդ համերգին կմասնակցեն ջազմեն Էմին Աֆրասիյաբը,  Իսկենդեր Ալեսկերովը (թրյումոր) ,Էմիլ Մամեդովը – դաշնամուր, Փարվիզ Մամեդովը (բաս կիթառ), Մալիք Մանսուրովը (թառ, սազ),
Շիրզադ Ֆաթալիևը (բալաբան) և
Նազիմ Քարիմովը (հնչյունային օպերատոր):

Ալանդյան կղզիների երաժշտության ինստիտուտը հրավեր է ուղարկել Մեծ Բրիտանիայի պատերազմի և խաղաղության հետազոտությունների ինստիտուտի ադրբեջանական ներկայացուցչության ղեկավար Շահին Ռզաևին: Վերջինս էլ համերգին մասնակցելու առաջարկով դիմել է Էմին Աֆրասիյաբին:  
Շահին Ռզաևը APA-ին տեղեկացրել է, որ Ալանդյան կղզիների երաժշտության ինստիտուտը ամեն տարի՝ Հիրոսիմայի զոհերի հիշատակի միջազգային օրը համերգ է կազմակերպում, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից երաժիշտներ:

«Գլխավորն այն է, որ համերգում կհնչի Ադրբեջանի ազգային երաժշտական գործիքների՝ բալաբանի, զուռնայի, ուդի, թառի ձայնը: Մեր նպատակն է հանդիսատեսին ծանոթացնել մեր ժողովրդական «Սարը Գյելին», «Գյոզելիմ սենսեն», Եվլերի վար խանա-խանա» երաժշտության հետ»:

Շահին Ռզաևը հավելել է. «Հայկական մամուլը գրում է, որ մենք հայ երաժիշտների հետ ելույթ կունենանք համատեղ համերգով: Սակայն դա այդպես չէ: Մենք առանձին համերգային ծրագիր ունենք: Օգոստոսի 10-ին նախ ելույթ կունենան հայերը, շվեդները և ֆինները: Հետո կկայանա ադրբեջանցի երաժիշտների համերգը: Կարգն է այդպես. նախ ելույթ են ունենում թույլ կատարողները, հետո ավելի ուժեղները: Մեր երաժիշտների մակարդակը մի քանի անգամ գերազանցում է հայկականին»:

Armenia.Az

Bookmark:

Մեկնաբանություններ

Ամենաընթերցվող լուրերը

Մշակույթ բաժնի այլ նյութերը

Խմբագրի ընտրանին

Find us on Facebook