«Ադրբեջանը գերազանց կազմակերպեց Եվրատեսիլը»

01 Հունիս 2012 06:56 GMT | 11:56 Local Time

Text size: bigger smaller
30416
Նատալի Գուլե
«Ադրբեջանը գերազանց կազմակերպեց «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթը։

Առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի կողմից ղեկավարվող կազմակերպչական կոմիտեն բարձր վարպետություն ցուցադրեց»։

Նման մտքեր են  պարունակվում AzerTAc-ին հասցեագրված ֆրանսիական սենատոր Նատալի Գուլեի նամակում, որը անձամբ Baku Crystal Hall-ում ունկնդրել է «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթը։

Սենատորը գրում է՝ «Լույսի սքանչելի քաղաքի վերածված հիասքանչ  Բաքուն «Եվրատեսիլ-2012»-ի նախօրեին դարձել է՝ ինչպես դրական կարծիքի, այնպես  էլ քննադատության, նախանձության ու հեգնանքի, քաղաքական և դիվանագիտական չհիմնավորված ենթադրությունների, ինչպես նաև Ադրբեջանի դեմ առաջադրված կանխակալ մեղադրանքների օբյեկտ։ Ու՞մ է պետք նման զայրույթը։ Ես կարտահայտեմ իմ կարծիքն այն մասին, թե որտեղից է գալիս նման աննպատակ կոշտ քննադատությունը։

«Եվրատեսիլ-2012»-ը Ադրբեջանի համար հիանալի առիթ դարձավ՝ իր տեխնոլոգիական հնարավորությունները ցուցադրելու համար, հիշեցնել այն  մասին, որ գործիմաց ու ձեռնհաս մարդկանց շնորհիվ այն բաց  է ողջ աշխարհի համար։ Բաքվի մրցույթը՝ դա Ադրբեջանի հիանալի հաջողությունն է»։

Տիկին Նատալի Գուլեն նշում է, որ Բաքվի հասցեին քննադատությունը անարդար ու կողմնակալ է։ Քանի որ այն արտահայտվել է այդ հինամենի  ու միևնույն ժամանակ ժամանակակից երկիրը չճանաչող մարդկանց կողմից։ «Այդ մարդիկ պետք է գիտենան, որ Ադրբեջանը տարածաշրջանի կայունության համար մեծ գործոն է հանդիսանում։ Աշխարհագրական բարդ տարածքում տեղակայված այդ երկրիրը գտնվում է Հայաստանի հետ պատերազմի վիճակում։

Չնայած նրան, որ երկրի տարածքների 20 տոկոսը օկուպացված է Հայաստանի կողմից, Ադրբեջանը՝ նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարության ներքո անցկացնում է նպատակաուղղված և իմաստուն քաղաքականություն։ Բնական է, ամեն ինչ չէ լիակատար, բայց հարկավոր է համեմատել այն, ինչ կարելի է համեմատել։ Բաքվում կա հայկական եկեղեցի, չնայած Ադրբեջանի օկուպացված տարածքներում երկրի երեսից ջնջվել են բոլոր շինությունները, այդ թվում նաև մզկիթները, սրբությունները և գերեզմանները։ Այդ մահմեդական երկրում հրեական համայնքի, ինչպես նաև քրիստոնեաները և այլ դավանանքների ներկայացուցիչները ապրել և ապրում են ազատ, երբեք չեն բախվել կրոնական, այդ թվում նաև հակասեմիտական հողի վրա խտրականությանը։ Բաքուն՝ դա մուլտիկուլտուրիզմի օրինակ է»,- ասվում է նամակի մեջ։

Armenia.Az

Bookmark:

Մեկնաբանություններ

Ամենաընթերցվող լուրերը

Մշակույթ բաժնի այլ նյութերը

Խմբագրի ընտրանին

Find us on Facebook