
Մայիսի 26-ին Baku Crystal Hall համերգասրահում կայացավ «Եվրատեսիլ-2012» երաժշտական մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին 26 երկրների ներկայացուցիչները:
Ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում «Եվրատեսիլ-2012»-ի հաղթող է դարձել Շվեդիան ներկայացնող Լորինը՝ իր Euphoria երգի կատարման համար ստանալով 372 միավոր։
Ռուսաստանը ներկայացնող «Բուրանովյան տատիկներ»-ը 259 միավորով զբաղեցրել են երկրորդ տեղը:
Առաջին հնգյակում են նաև Սերբիայի ներկայացուցիչ Ժելկո Յոկսիմովիչը, Ադրբեջանի ներկայացուցիչ Սաբինա Բաբաևան և Ալբանիայի ներկայացուցիչ Ռոնա Նիշլիուն:
6-ից 10-րդ տեղերը զբաղեցրել են Էստոնիան, Թուրքիան, Գերմանիան, Իտալիան և Իսպանիան:
Armenia.Az
Մեկնաբանություններ