Դիմա Բիլանը ելույթ կունենա Բաքվում «Եվրատեսիլ-2012»-ի II կիսաեզրափակիչի բացմանը

18 Ապրիլ 2012 05:42 GMT | 10:42 Local Time

Text size: bigger smaller
29053
«Եվրատեսիլ-2008»-ի հաղթող Դիմա Բիլանը՝ մայիսի 24-ին Բաքվում հանդես կգա «Եվրատեսիլ-2012»-ի II կիսաեզրափակիչի բացմանը։

Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, այդ մասին ռուսական մամուլին տված հարցազրույցում հայտնել է Դիմա Բիլանը։

Դիմա Բիլանն ասել է, որ գնում է Բաքու և հայտնել է նաև, որ կերգի անցյալ տարվա հաղթող Նիգյար Ջամալի հետ զուգերգում։ Երգը կոչվում է «Գրկիր ինձ»։ «Ես Բաքու եմ գնում, որպես մրցույթի հատուկ հյուր։ «Եվրատեսիլի» կազմկոմիտեն ինձ հրավիրերլ է հանդես գալ մրցույթի եթերում, երկրորդ կիսաեզրափակիչում՝ մայիսի 24-ին։ Այնտեղ սյուրպրիզ կլինի, որի մասին ես առայժմ չեմ կարող ասել։ Իսկ մայիսի 23-ին ես կերգեմ զուգերգի երկրորդ անդամի հետ, որը հաղթել է անցյալ տարի՝ երգչուհի Նիկկի հետ։ «Եվրատեսիլի» ժամանակ «Եվրակլուբում» կլինի մեր զուգերքի մեծ շնորհանդես։

Դիմա Բիլանն ասել է, որ Նիգյար Ջամալի հետ ծանոթացել է անցյալ տարի՝ Բաքվում. «Նա շատ նուրբ աղջիկ է։ Ծագել է «Գրկիր ինձ» զուգերգի ստեղծելու միտքը՝ այն անհավատալիորեն գեղեցիկ է ստացվել»։

Դիմա Բիլանը, որին ազգային ընտրությունում շրջանցել է  «Բուրանովսկկիե բաբուշկի»-ն խոստովանել է, որ այս տարի այնքան էլ լավ չէր նախապատրաստվել ընտրությանը. «Ես մեկնել էի հյուրախաղային ուղևորոության, ինքնաթիռից ինքնաթիռ, ժամանակը չբավականացրեց երգերը փորձարկելու համար:  Իհարկե դուրեկան չէր, որ այն բանից հետ, երբ մենք գրավեցինք երկրորդ տեղը, ոմանք սկսեցին ինձ անվանել «Պրոլյետ Իվանիչ»։ Իսկ ահա պարզվում է, որ բոլորովին էլ այդպես չէ և ես չեմ թռել։ Ես կլինեմ Բաքվում»։

Armenia.Az

Bookmark:

Մեկնաբանություններ

Ամենաընթերցվող լուրերը

Մշակույթ բաժնի այլ նյութերը

Խմբագրի ընտրանին

Find us on Facebook