
Ադրբեջանական Հանրապետությունը ընդունվել է Թատերական քննադատների միջազգային ասոցիացիայի անդամ:
Ադրբեջանի պետական ակադեմիական ազգային դրամատիկական թատրոնի տնօրեն Իսրաֆիլ Իսրաֆիլովը և արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մարյամ Ալիզադեն մասնակցել են Թատերական քննադատների միջազգային ասոցիացիայի XXVI-րդ համաժողովին, որը կայացել է Լեհաստանում:
Ինչպես հայտնում է Armenia.Az-ը, համաժողովում Ադրբեջանն ընդունվել է Թատերական քննադատների միջազգային ասոցիացիայի անդամ: Ադրբեջանական նոր բաժնի ղեկավար է նշանակվել Մարյամ Ալիզադեն:
Համաժողովի շրջանակներում ադրբեջանական պատվիրակությունը ծանոթացել է Լեհաստանի թատերական տարածությանը, մի շարք հանդիպումներ է անցկացրել:
Armenia.Az
Մեկնաբանություններ