Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխնախագահ Բահար Մուրադովան մեկնաբանել է երկրում նախընտրական իրավիճակը։
«Ես դրական եմ գնահատում Ադրբեջանում նախընտրական իրավիճակը և համարում եմ, որ երկրում շատ լավ են նախապատրաստվել ընտրություններին։ Ե'վ կառավարության մարմինները, և' ընտրական կառույցները, և' ընտրություններին մասնակցող անձիք, քաղաքական կուսակցությունները, դաշինքները լրջորեն են նախապատրաստվում ընտրություններին»,- հայտարարել է Մուրադովան։
Մեկնաբանելով այն հարցը, թե նախընտրական իրավիճակը ապահովում է արդյոք ազատ, ժողովրդավարական և արդար ընտրությունների անցկացման հնարավորությունը, Մուրադովան նշել է, որ ներկայիս նախընտրական իրավիճակը հնարավորություն է տալիս ժողովրդավարական ընտրություններ անցկացնել։
«Կարող եմ ասել, որ նոեմբերի 7-ին Ադրբեջանում կանցկացվեն թափանցիկ, ազատ, արդար և ժողովրդավարական ընտրություններ»,- եզրափակել է Բ. Մուրադովան։
Armenia.Az