Armenia.Az


Բաքվի վրա ծածանվում է աշխարհի ամենաբարձր դրոշը

чт 02 Սեպտեմբեր 2010 | 10:11 GMT

2010 թ. սեպտեմբերի 1-ին՝ Ադրբեջանի մայրաքաղաքում կայացավ Պետական Դրոշի Հրապարակի հանդիսավոր բացումը, որի վրա տեղադրված է աշխարհի ամենաբարձր դրոշակաձողը:

Հրապարակի բացման ու դրոշի բարձրացման հանդիսավոր միջոցառմանը մասնակցել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը:

Հիշեցնենք, որ նախագահ Իլհամ Ալիևի, 2007 թ. նոյեմբերի 17-ին՝ Բաքու քաղաքում Պետական Դրոշի հրապարակի ստեղծման վերաբերյալ   ստորագրած հրամանագրի համաձայն, նույն թվականի դեկտեմբերի  30-ին, Բաքվի Բայիլ ավանում, Ռազմա,ծովային ուժերի բազայից ոչ հեռու՝ դրվել է համանուն հրապարակի հիմքը:
Հրապարակի շինարարությունը իրականացվել է հատուկ նախագծով:

Ադրբեջանական «Ազենկո» շինարարկան ընկերության կողմից իրականացվող շինարարական այխատանքներին մասնակցել են նաև արտասահմանյան մասնագետներ: Տարածությունը 20 հազար քառ մ կազմող հրապարակում  ստեղծվել են  բոլոր անհրաժեշտ ենթակառույցները:

Պետական Դրոշի կայմի բարձրությունը, որը տեղադրվել է Trident Support միջազգային ընկերության կողմից, կազմում է 162 մ, դրոշի չափսերը՝ 35х70 մ, նրա հրապարակը՝  2450 քառ մ, իսկ կշիռը՝ 250 կգ է:

Դա աշխարհի ամենաբարձր դրոշակաձողն է  ու դրոշը:

Armenia.Az


Copyright © Armenia.Az