
Յակուտսկում շարունակվում են «Ասիայի երեխաներ» միջազգային սպորտային խաղերը:
Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, արդեն ավարտվել են բռնցքամարտիկների մրցաշարը, որում երկու ադրբեջանցի մարզիկներ ոսկե մեդալ են նվաճել: Մինչև 60 կգ քաշային կարգում Իման Ահմեդլին եզրափակիչում 11:6 հաշվով հաղթել է Արգեն Ժորոբաևին, իսկ մինչև 80 կգ քաշային կարգում Օրխան Ալիևը 13:10 հաշվով պարտության է մատնել ղազախստանցի Մադիյար Նուրգալիևին: Մաքսուդ Յուսիֆզադեն (52 կգ) և Շամիլ Ալիևը (70 կգ) եզրափակիչ մենամարտերում զիջելով դարձել են արծաթե մեդալակիրներ:
Armenia.Az
Մեկնաբանություններ