Armenia.Az


Khazar Islands-ի շինարարությունը կարժենա 100 մլրդ դոլար

пт 27 Հունվար 2012 | 14:56 GMT

Կասպից ծովում կառուցվելիք Khazar Islands-ի շինարարությունը կարժենա 100 մլրդ դոլար:

Այս մասին հայտարարել է Avesta կոնցեռնի նախագահ Հաջի Իբրահիմ Նեհրամլին:

Khazar Islands-ը, որը կկառուցվի արհեստական կղզիների վրա, բաղկացած կլինի տարբեր մեծության 41 կղզիներից: Կղզախմբի ընդհանուր երկարությունը կկազմի 8 կմ, լայնությունը՝ 3 կմ:  

Avesta կոնցեռնը շինարարական աշխատանքները սկսել է 10 ամիս առաջ: Ներկայումս ընթանում է 4 ամենախոշոր կղզիներից մեկի վրա 6-7 բնակելի շենքերի  շինարարությունը: Ընդհանուր առմամբ, քաղաքում կարող է բնակվել 1 մլն բնակիչ: «Նախագիծը կիրականացվի 3 փուլերով՝ մինչև 2022-2023 թվականները: Իսկ առաջին բնակիչները այստեղ կտեղափոխվեն 2013-2014 թվականներին», - նշել է նախագծի վաճառքի . մարկետինգի հարցերով տնօրեն Քենան Գուլուզադեն:

Առայժմ Khazar Islands-ը կառուցվում է Avesta-ի սեփական միջոցներով, սակայն ծրագրվում է նաև ներգրավել արտասահմանյան ներդրումներ:

Khazar Islands-ում բնակելի շենքերի մեծ մասը կլինի 25 հարկանի, իսկ որոշ կղզիներում կկառուցվեն նաև 40-60 հարկանի շենքեր, որոնք հաշվարկված կլինեն 9 բալանոց երկրաշարժի համար: Այստեղ արդեն սկսվել է բնակարանների վաճառքը: Ամբողջովին վերանորոգված բնակարանների 1 քմ-ի գինը կկազմի 3500-4100 մանաթ:

Khazar Islands-ում կգործեն բազմաթիվ սոցիալական և զվարճանքի օբյեկտներ: Այստեղ կկառուցվեն զբոսայգիներ, 150 միջնակարգ դպրոց, 50 մանկապարտեզ, հիվանդանոցներ, բազմաթիվ կինոթատրոններ, թատրոններ, ռեստորաններ և առևտրի կենտրոններ:  Շինարարության ընդհանուր տարածքը կկազմի 30 մլն քառակուսի մետր, որից 22 մլն քառակուսի մետրը կկազմեն բնակելի տարածքները:

Ծրագրվում է նաև այստեղ կառուցել «Ֆորմուլա-1»-ի ճանապարհ, օդանավակայան, համալսարաններ 1 կմ բարձրությամբ «Ադրբեջանի աշտարակ»: Հետագայում այստեղ կստեղծվի քաղաքապետարան և Khazar Islands-ին կշնորհվի քաղաքի կարգավիճակ:

Armenia.Az


Copyright © Armenia.Az