Armenia.Az


Ադրբեջանը Ֆրանսիային կառուցողական դիրք բռնելու կոչ է անում

ср 25 Հունվար 2012 | 10:21 GMT

Ադրբեջանը դատապարտում է ֆրանսիական Սենատի կողմից՝ «հայոց ցեղասպանության» ժխտման քրեականացման մասին ընդունված որոշումը և կոչ է անում Ֆրանսիային՝ հանդես գալ ավելի կառուցողական և արդյունավետ դիրքորոշմամբ:

Ինչպես հայտնում է Armenia.Az-ը, այդ մասին հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության ու տեղեկատվական աապհովման բաժնի ղեկավար Էլնուր Ասլանովը հունվարի 25-ին՝ Ռազմավարական Հետազոտությունների Կենտրոնում (ՌՀԿ)՝ Ադրբեջանի  Ռազմավարական Հետազոտությունների Կենտրոնի, Ադբեջանի ու Թոէրքիայի գործարար մարդկանց խորհրդի (ATIB) աջակցությամբ հրատարակված՝  «Ադրբեջանա-թուրքական հարաբերությունները վերջին 20 տարում. Հաջողություններն ու հնարավորությունները» հոդվածների ժողովածուի շնորհանդեսում:

Է. Ասլանովը հիշեցրել է, որ նախօրին համապատասխան հայտարարություններ են հնչեցվել ԱԳՆ ու Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից:

«Եթե ֆրանսիակա սենատորներն իրոք փորձում են փնտրել ճշմարտությունը, ապա առաջին հերթին նրանք պետք է իրավական գնահատական տան ու  ճանաչեն Խոջալուի ցեղասպանությունը, որի ժամանակ հատուկ վայրագությամբ սպանվել են 613 խաղաղ քաղաքացիներ և որի 20-ամյակը լրանում է մոտ օրերին, այլ չզբաղվել 100-ամյա վաղեմության չապացուցված դեպքերով»,- նշել է Է. Ասլանովը:

«Ահա սրանում է կայանում Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը»,- ընդգծել է նա:

Է. Ասլանովը նշել է, որ Սենատի կողմից ընդունված օրինագիծը հակասում է Ֆրանսիայի սահմանադրության 34-րդ հոդվածին, քանզի չկա հանցագործության կատարման ապացույց և այդ դեպքում հնարավոր չէ պատիժ սահմանել:

«Մյուս կողմից, խոսքի ու մտքի ազատությունը, միաժամանակ հետաքննության ազատությունը գտնվում է հարվածի տակ: Մեծ հարված է հասցվում հանրապետական ժողովրդավարության ոգուն»,- հայտարարել է Է. Ասլանովը:

Armenia.Az


Copyright © Armenia.Az